Հետախուզվող Ալվարդը հայտնաբերվել է օդնավակայանում

Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 21-ին, ժամը 16.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1960 թ. ծնված Ալվարդ Բ.-ին, որը հունվարի 3-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 345 հոդվածի (Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները) 1-ին մասի մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել