«Հոսանքը ոչ մի լումայով չի թանկանալու». մեկնարկեց բողոքի երթը

Ազատության հրապարակում մեկնարկեց  էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին»  նախաձեռնության կազմակերպած պահանջատիրական երթը։ Նշենք, որ հունիսի 17-ին ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով:

«Մենք այստեղ ենք, որպեսզի ցույց տանք, թե ով է որոշողը: Որոշողը մենք ենք, և ինչպես այդ որոշումը ընդունել են, այնպես էլ կկասեցնեն այն»,- հայտարարեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցը:

Ներկայումս ելույթ է ունենում նախաձեռնության մեկ այլ անդամ Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ իրենց պահանջները հստակ են և ուղղված են ՀՀ նախագահին ու վարչապետին. «Էլեկտրաէներգիայի գինը ոչ մի լումա չպիտի բարձրանա: Այն այժմ էլ բարձր է և պետք է վերանայվեր»:

Նշենք նաև, որ հրապարակը բազմամարդ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել