Այսօր ցերեկն «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջիկ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով։ Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարությունից:
Երեխայի վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմուք, մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
ՀՀ քննչական կոմիտեից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ երեխայի մահվան դեպքի առթիվ դեռևս քրեական գործ չի հարուցվել, նախապատրաստվում են նյութեր: