Էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համապատասխան որոշմամբ հաստատեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը: Նշենք, որ մինչ այդ հանձնաժողով էր դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ խնդրելով սակագինը դարձնել 17 դրամ, սակայն հանձնաժողովը այն բարձրացրեց 6,93 դրամով:

Այս պահին էլեկտրաէներգիայի ցերեկային սակագին կազմում է 41.85 դրամ/կՎտժ: Այսպիսով օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 48,78 դրամ/կՎտժ:

Նշենք, որ հանձնաժողովի նիստին զուգահեռ շենքի դիմաց տեղի էր ունենում բողոքի ակցիա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել