Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի համոզմամբ՝ պրոբացիոն ծառայության ներդրումը բավականին կարևոր է արդարադատության համակարգի համար:
Նրա խոսքերով՝ այս ծառայությունը կարող է պարտադիր կարգով կայանալ, եթե դրան ուշադրություն դարձնեն ու կիրառեն դատական համակարգի աշխատակիցները. «Քրեական դատավարության նոր օրենսգրքում, որը շուտով ուժի մեջ է մտնելու խափանման միջոց կալանավորման հարցերը քննարկելիս ծանր և առանձնապես ծանր հարցերը քննարկելիս առաջնային է այդ հանցագործության ծանրության աստիճանը, կարծում եմ՝ անհրաժեշտ է պրակտիկայի մեջ ներդնել հետևյալը, որ եթե միջին ծանրության հանցագործություն է տեղի ունեցել, այնուամենայնիվ կալանավորման խնդիրն առաջանալու դեպքում պարտադիր պրոբացիոն ծառայության եզրակացությունը լինի: Այսինքն՝ խափանման միջոցը՝ կալանավորումը մերժելու դեպքում այդ եզրակացությունը պարտադիր չլինի, իսկ բավարելու դեպքում լինի առաջնային»,- ասաց դատավորը:
Նա նշեց, որ եղել է Վրաստանում ու ծանոթացել այդ երկրի պրոբացիոն ծառայությանը. «Այնտեղ մինչդատական վարույթում ծառայությունը չէր կիրառվում, պատժի կրման ընթացքում էր նախատեսվում, զգացվում էր, որ որոշակի բարդություն կա»: