Հունիսի 18-ին Գ. Հարությունյանը մասնակցելու է Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) բյուրոյի նիստին։
Հունիսի 19-ին եւ 20-ին կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որի օրակարգում նախատեսված է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հաղորդումը Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունից: