Ինչո՞ւ է հացադուլ սկսել Շանթ Հարությունյանը

Երեկ մայիսի 12-ին` ժամը 18:00-ին հացադուլ է հայտարարել ամբաստանյալ Շանթ Հարությունյանը, նա ցանկանում է հետագա պատիժը կրել խցային պայմաններում: Իրավաբան.net-ի լրագրողին փոխանցեց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք դատապարտյալը խնդիրներ ունի իր խցակիցների հետ, Գոռ Ղլեչյանը փոխանցեց. «Նա խցակիցներ չունի: Շանթ Հարությունյանի պատժի տիպը կիսաբաց է, ինչը չի նախատեսում խցային պայմաներ, հանրակացարանային է, նա ցանկանում է խցային պայմաններում պատիժը կրել: Դիմումը փոխանցվել է տեղաբաշխման հանձնաժողովին, կքննարկվի և ժամկետների մեջ որոշում կկայացվի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել