Կառավարությունը հունիսի 10-ին երկու նոր որոշում է ընդունել, այդ որոշումները էլեկտրոնային կառավարման համակարգում տեղադրվել են միայն այսօր՝ թվագրված ամսի 10-ին:
Այսպես առաջին որոշմամբ՝ կառավարությունն համապատասխան օրակարգ է առաջարկում առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2015 թվականի հունիսի 15-ին ժամը 12:00-ին գումարելվելիք արտահերթ նստաշրջանի համար:
Հաջորդով՝ կառավարությունը որոշել է որպես նվիրատվություն ընդունել Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենաները՝ համաձայն հավելվածի, այդ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: