ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 10-ին որոշում է կայացրել՝ նշանակված պաշտոնից ազատելով Կոտայքի մարզեպատարանի աշխատակազմի ղեկավարին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետի երկրորդ պարբերությամբ և 33-րդ հոդ-վածի 1-ին կետի «ա» ենթակետով` Մարզպետ Գարեգինյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»:
Ընդգծենք, որ որոշումը ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգում հրապարակվել է այսօր: