Վարչապետը նոր որոշում է ընդունել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 10-ին որոշում է ստորագրել, հունիսի 15-ին ԱԺ-ի արտահերթ նիստի ընթացքում ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին:

Այսպես որոշման բովանդակությունը հետևյալն է.

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ»:

Ընդգծենք, որ որոշումը ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգում հրապարակվել է այսօր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել