Կարգավորիչ գիլյոտինը թեթեւացնում է տրանսպորտի ոլորտի բիզնես գործընթացները

Այսօր՝ հունիսի 10-ին, կառավարության նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկները, որոնք վերաբերում են միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգին: Մասնավորապես, միջուկային և ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր փոխադրելու թույլտվություն այսուհետ կունենան միայն իրավաբանական անձինք: Բացի այդ, ներդրվելու է մեկ պատուհանի սկզբունքը, և կարգավորող մարմինն է փոխադրման երթուղու սխեման և փոխադրման ծրագիրը համաձայնեցնելու ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության, օդային տրանսպորտի բնագավառներում պետական լիազորված մարմինների, Երևանի քաղաքապետարանի հետ: Հաղորդում են Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ըստ աղբյուրի՝ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն առաջարկում է նաև սահմանել հստակ մեխանիզմ և ժամկետներ երթուղու սխեմայի և/կամ փոխադրման ծրագրի վերաբերյալ համաձայնության կամ առաջարկությունների ստացման վերաբերյալ: Մեկ այլ առաջարկով սահմանվում է, որ բազմակի փոխադրման դեպքում բեռն առաքողը միջուկային և ռադիոակտիվ նյութերի յուրաքանչյուր փոխադրման սկզբից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ կարգավորող մարմին է հայտնում փոխադրման մասին, որն էլ իր հերթին 2 աշխատանքային օրվա ընթացքում փոխադրման մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության և արտակարգ իրավիճակների բնագավառներում պետական լիազորված մարմիններին, իսկ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում` ՀՀ օդային տրանսպորտի բնագավառում պետական լիազորված մարմնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել