Հայտնաբերվել է 47 փաթեթ թմրամիջոց. ինչպե՞ս են դրանք ոչնչացվում

2014թ-ի հունվարի 17-ին, ՀՀ Մեղրիի մաքսակետում, Պարսկաստանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի թափքի ներքևի հատվածում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերված և բռնագրավված 927 կգ հերոին տեսակի թմրամիջոցը ի պահ էր հանձնվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից:

Բռնագրավված 47 փաթեթ թմրամիջոցը փորձագետների կողմից ենթարկվել է մանրակրկիտ զննության և տարաներից դատարկվելուց հետո նրա մաքուր քաշը կազմել է 850 կգ 149գ 614 մգ: Այն գտնվում էր ԱԱԾ վարչական շենքի փակ տարածքում, հատուկ երկաթյա պահարաններում՝ կնքված փորձաքննություն և հետաքննություն իրականացնող մարմինների կապարակնիքներով: Տեսախցիկներով կատարվում էր տարածքի շուրջօրյա վերահսկում, պարետների կողմից իրականացվում էր հերթապահություն:

ՀՀ վերաքննիչ դատարանի՝ 20.05.2015թ. որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, բռնագրավված 850կգ 149գ 614մգ հերոին տեսակի թմրամիջոցը ենթակա է ոչնչացման:

Նկատի ունենալով նման մեծաքանակ թմրանյութի ոչնչացման փորձի բացակայությունը՝ ՀՀ ԱԱԾ մարմինները դիմել էին համապատասխան միջազգային կառույցների մասնագետներին և ստացել ոչնչացման մի քանի տարբերակների առաջարկներ, որոնցից նախընտրելի է համարվել այրման միջոցով ոչնչացումը՝ ցեմենտի գործարանի վառարանում:
Սույն թվականի հունիսի 6-ին, բռնագրավված թմրամիջոցը ոչնչացվել է <<Արարատցեմենտ>> գործարանի ցեմենտի այրման վառարանում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել