Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Հրաչյա Ս.-ն, ով խուսափել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. օգոստոսի 12-ին ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով նշանակած պատժի կրումից: Խափանման միջոցը` կալանք: