ՀՀ քրեական գործող օրենսգրքում առկա են բազմաթիվ թերություններ։ Նման եզրահանգմամբ կառավարության հունիսի 4-ի նիստին կներկայացվի Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքի հայեցակարգին հավանություն տալու մասին նախագիծը:
Նախատեսված է, որ փաստաթուղթը կներկայացնի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նախագծում կարդում ենք. «Պատահական չէ, որ մինչ այժմ քրեական օրենսգրքում արդեն մոտ հարյուր փոփոխություն ու լրացում է կատարվել։ Ընդ որում, այս գործընթացը դեռ շարունակվում է։ Պետք է նշել սակայն, որ շատ հաճախ, արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը՝ ավելացրել են օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները։ Փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ, առանց հաշվի առնելու օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը, մյուսները զուրկ են կրիմինալոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության ժամանակակից միտումներին։ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների ու լրացումների մի զգալի մասը աչքի է ընկնում լեզվական անճշտություններով, ինչի արդյունքում անհնար է դառնում նորմի ճիշտ կիրառումը։ Բայց ամենակարևորն այն է, որ այդ փոփոխությունները արդյունավետ չեն։
ՀՀ քրեական օրենսգիրքը նաև հայեցակարգային փոփոխությունների կարիք ունի, որովհետև դրանում, ըստ էության, հայեցակարգ էլ չկա. մեր քրեական օրենսգիրքը ԱՊՀ մոդելային քրեական օրենսգրքի և ՌԴ քրեական օրենսգրքի սինթեզ է ներկայացնում, որը զուրկ է կուռ կառուցվածքից և լի է հակասություններով։ Բնականաբար, խիստ ցածր է քրեական օրենսգրքի արդյունավետությունը»։
Ստորև ներկայացնում ենք նախագիծը՝
նախագիծ արձանագրային, հավելված