Հարցաքննվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարցաքննվել է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի առթիվ: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհդական Սոնա Տռուզյանը:

«Այս քրեական գործով հարցաքննվում են տարբեր անձիք: Հարցաքննվել է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը»̦- փոխանցեց տիկին Տռուզյանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ին, գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում, մինչ այս կատարվել են խուզարկություններ, հարցաքննվել տարբեր անձինք:

Այս գործում շոշափվում է նաև մարզպետի որդու անունը: Armtimes.com-ի տվյալներով՝ Սուրիկ Խաչատրյանն ասել է, որ իր որդին՝ Տիգրան Խաչատրյանը, Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապ չի ունեցել, նա ոչ թե մասնակից է եղել ծեծկռտուքին, այլ «կռվի բաժանողն» է եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել