Սևանի ՃՈ հենակետի մոտ վարորդները հաճախ ստիպված խախտում են կատարում

Սևանի ՃՈ հենակետի մոտ երրորդ գծով երթևեկելու դեպքում վարորդները հաճախ ստիպված են լինում խախտել ճանապարհային նշանը: Այստեղ երթևեկության երրորդ գոտին միայն շրջադարձ կատարելու համար է: Վարորդները մինչ այս երթևեկում են այս գոտով, այնուհետև ստիպված խախտում կանոնը՝ ուղիղ գնալով կամ էլ շրջադարձ կատարում:

Թեև գետնին նշագրված է շրջադարձ կատարելու մասին, սակայն մի քանի վարորդների խոսքերով՝ նրանք դա տեսնելով հաճախ չեն հասցնում փոխել երթևեկության գոտին: Շրջադարձի մասին վկայող ճանապարհանշան կա նաև երթևեկության ձախ հատվածում, բայց այս նշանը թփերի պատճառով դժվար տեսանելի է դառնում:

Վարորդները առաջարկում էին նշանը ոչ թե տեղադրել հենց այն վայրում, որտեղից կատարվելու է շրջադարձը, այլ դրանից մի քանի մետր հեռավորության վրա, որ ստիպված չլինեն խախտել կանոնները և տուգանվել դրա համար:

Նշենք նաև, որ այս հատվածում վարորդներին ողջունող և զգուշացնող պաստառներով սյուների վրա դրված է տեսախցիկ, փորձեցինք ՃՈ հենակետի տեսուչը նշեց, որ այն տարածքի վերահսկման համար է, ոչ թե խախտումների արձանագրման:

ՀՀ ոստիկանությունից խնդրեցին գրավոր նամակ ուղարկել՝ պարզաբանումներ ստանալու համար: Նամակն ուղարկված է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել