Անձրեւատար համակարգի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 27-ին՝ առավոտյան ժամը 10.00-ից մինչեւ ուշ գիշեր, ավտոտրանսպորտային միջոցների համար ամբողջությամբ փակ է լինելու Ուրուգվայի հրապարակից («Նաիրի» ԲԿ հարակից հրապարակ) դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է մեր համաքաղաքացիների ներողամտությունը: