Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի, 32 շենքի, 36-րդ բնակարանի բնակչուհի, 1982 թ. ծնված Ռուզաննա Վաչագանի Մարկոսյանը զբոսնելու նպատակով դուրս էր եկել տնից և այլևս չէր վերադարձել։
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և փնտրողական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 25-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Ռուզաննա Մարկոսյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից: