36 տրիլիոն դրամ գումար է բռնագանձվել մեկ տարվա ընթացքում. դատական ակտերի կատարման ոլորտ

2015թ. ապրիլի 1-ի դրությամբ դատական ակտերի կատարման ոլորտում կատարողական վարույթների քանակը կազմել է 644 հազար 764: Տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հաշվետվությունից, որը վերաբերում է 2014-ի ապրիլի 1-ից 2015-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածին:

Նույն ժամանակահատվածում կարճվել է թվով 214 հազար 789 կատարողական վարույթ և ավարտվել է թվով 247 հազար 525 կատարողական վարույթ:

Նշվում է, որ մեկ տարվա ընթացքում բռնագանձվել է՝ 36.258.828.338 ՀՀ դրամ գումար, որից պետական բյուջեի օգտին՝ 22.560.218.704 դրամ, ֆիզիկական անձանց օգտին ՝ 1.657.083.219 դրամ, իրավաբանական անձանց օգտին ՝ 9.618.158.774 դրամ, ոչ գույքային վարույթներով՝ 2.423.367.641 դրամ:

Նույն ժամանակահատվածում հայցի ապահովումներով վերականգնվել է՝ 1.401.353.134  ՀՀ դրամ գումար: 2015թ. ապրիլի 1-ի դրությամբ մնացել է թվով 210.301 կատարողական վարույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել