Մայիսի 16-ին Իրավաբան.net-ը տեղեկացրեց, որ Ապարան-Վանաձոր ճանապարհահատվածին 10-րդ կլիոմետրի վրա, իսկ Երևանից Վանաձոր տանող 70-րդ կիլոմետրին առկա է բավականին վտանգավոր հատված:
Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղով երթևեկելու դեպքում վարորդները ստիպված էին լինում անցնել բավականին վտանգավոր փոսերի միջով: Վանաձորից գյուղ տանող ճանապարհը բավականին բարվոք է, վարորդները մեծ արագությամբ ընթանում էին ու ստիպված կտրուկ արգելակում՝ հասնելով նշված վայրին, ինչը հղի էր վտանգով:
Այս մասին ահազանգեց Իրավաբան.net-ը` հրապարակելով տեսանյութ և լուսանկարներ: Ահազանգից հետո ճանապարհը ասֆալտապատվել է: