Մայրաքաղաքի կենտրոնում տարածքներ ձեռք բերած կազմակերպությունը սնանկ է ճանաչվում

ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ:

Նույն որոշմամբ՝ նշված տարածքների ձեռք բերողներ են հանդիսանում «Ի ԷՄ ՍԻ», «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ները և «Սերգե- Ագոպիգ Դեր-Սահագույան» ՍՊԸ-ն:

Ամսի 21-ի կառավարության նիստին փոփոխություն կիրականացվի համապատասխան որոշման մեջ:
Ըստ կառավարության նախագծի՝ Երևանի քաղաքապետարան են դիմել «Ի ԷՄ ՍԻ», «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ները և տեղեկացնելով այն մասին, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի նկատմամբ շարունակական ներկայացվում են հարկադրված սնանկության դիմումներ, որը անհնարին է դարձնում վերջինիս կողմից այդ տարածքների օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման գործընթացի իրականացումը, խնդրել են «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի փոխարեն ձեռք բերող ճանաչել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն:

DataLex դատական տեղեկատվական համակարգի միջոցով գործադիրը պարզել է, որ իրոք «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի վերաբերյալ հարուցված են մի քանի սնանկության վարույթներ:

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով քաղաքաշինական ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, որը կարող է վտանգվել միջոցներ չձեռնարկելու դեպքում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարությանը կառաջարկվում ՀՀ կառավարության 29.08.2013թ. N 945-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի փոխարեն ձեռք բերող ճանաչել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն, ինչպես նաև սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ սահմանել 2015 թվականի սեպտեմբերի 1-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել