Հովհաննես Մանուկյանը՝ Սյունիքի մարզպետի որդուն հարկադիր բերման ենթարկելու մասին

Ինչո՞ւ իրավապահ մարմիններն այդպես էլ չի հաջողվում հարկադիր բերման ենթարկել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, այս հարցն այսօր լրագրողները տվեցին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին. «Այստեղ քրեական հետապնդման մարմինների մասին է խոսքը, կարծում եմ, որ դուք պետք է ճիշտ մարմնի դիմեն: Իմ գնահատմամբ, շատ պարզ՝ ինչքան արդյունավետ աշխատեն քրեական հետապնդման մարմիններն, այնքան ավելի լավ»:

Այն հարցին, թե արդյոք անպատժելիության հետևանք չէ, որ մարզպետի ընտանիքը մշտապես հայտնվում է նմանաբնույթ իրավիճակներում, նախարարն ասաց. «Ես կոնկրետ գործը չեմ կարող մեկնաբանել, բայց անպատժելիությունը վատ բան է, այո»:
Ինչպես պայքարել անպատժելիության դեմ, հերթական հարցին՝ նախարարը պատասխանեց. «Միգուցե համաձայնվեմ ձեզ հետ, որ ինչ-որ կառույցներ այն արդյունավետությամբ չեն անում, որ պիտի անեին, միգուցե համաձայնվեմ, բայց «չեն անում» հարցադրմանը կտրականապես համաձայն չեմ»,- եզրահանգեց արդարադատության նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել