Նոր նշանակում արդարադատության նախարարությունում

Այսօրվա կառավարության նիստին գործադիրը նոր նշանակում կատարեց Արդարադատության նախարարությունում: Կառավարության կողմից հաստատված որոշման նախագիծը ներկայացրեց նախարար Հովհաննես Մանուկյանը: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Արմեն Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել