Կանցկացվեն խորհրդարանական լսումներ «ՀՀ քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով

Մարտի 10-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվել եւ որոշվել է մարտի 27-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը (իրավիճակը, խնդիրները եւ զարգացումները)» թեմայով: Կորյուն Նահապետյանը նշել է, որ թեման հրատապ է, եւ խորհրդարանական լսումների միջոցով հնարավոր կլինի գնահատել ինչպես քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, այնպես էլ ներկայացնել համակարգի զարգացմանն ուղղված առաջարկություններ:

Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են նաեւ առաջիկայում կազմակերպվելիք այցերին վերաբերող հարցեր: Կորյուն Նահապետյանը նշել է, որ մարտի 17-ին հանձնաժողովն աշխատանքային այցով կլինի ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում եւ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ներկայացվել է վերոնշյալ այցերի նպատակահարմարությունն ու օրակարգին վերաբերող տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել