Քաղաքացիներին շարունակում է հետաքրքրել ավանդների փոխհատուցման հարցը. ԱՍԱՀ նախարարություն

2015թ. փետրվար ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրերի նախարարություն է այցելել 481 քաղաքացի, որից 333-ը ներկայացրել է բանավոր, 148-ը՝ գրավոր դիմում: Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների ընդհանուր թիվը կազմել է 917: Այս մաիսին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

ԳՐԱՎՈՐ դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցմանը` 132 (22%), աշխատանքի տեղավորմանը՝ 59 (10%), ընտանեկան նպաստի նշանակմանը՝ 54 (9%), կենսաթոշակի վճարմանը՝ 48 (9%) և հաշմանդամության խմբի վերանայմանն 24 (5%) առնչվող դիմումները:

ԲԱՆԱՎՈՐ դիմումներում՝ ավանդների փոխհատուցման` 163 (49%), ընտանեկան նպաստի նշանակման 40 (13%), կենսաթոշակի վճարման 25 (8%), և հաշմանդամության խմբի վերանայման 12 (4%) վերաբերյալ դիմումները:
Նշված ժամանակահատվածում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված թվով 284 դիմումի:

Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 221 (78%)-ը պարզաբանվել է, 34 (12%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 19-ը (7%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 10-ին (3%) տրվել է մերժողական պատասխան:

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել է փոխնախարարների երեք ընդունելություն` վեց քաղաքացիների մասնակցությամբ: Ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել է երեք արձանագրություն, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված ընթացակարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել