«Նուբարաշենի» սպանությունը կարող է «քիլլեր»-ի կողմից կատարված լինել

Սպանության վայրում սպանության իրեղեն ապացույցը` զենքը թողնում են պրոֆեսիոնալ մարդասպանները, սակայն ոչ միշտ է այդպես լինում և չի կարելի միանշանակ պնդել, թե սպանությունը կատարվել է «քիլլերի» կողմից. Իրավաբան.netի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա բացատրեց նաև, որ, սովորաբար, զենքերը թողնում են հենց դեպքի վայրում` հնարավորինս շուտ ազատվելով իրեղեն ապացույցներից: Իսկ եթե զենքը վերցնեն իրենց հետ, և փորձեն մեկ այլ տեղ թողնել, հավանական է, որ րոպեներ անց որևէ մեկը կամ հենց ոստիկան կանգնեցնի նրան ու հայտնաբերվի հանցագործության գործիքը:

Ինչ վերաբերում է ինքնին դեպքին, փաստաբանն ասաց. «Նման իրադարձությունների մասին լսելն ինձ համար ցավալի է, բայց երբ նման դեպքրը տեղի են ունենում մարդաշատ վայրերում, կրկնակի ցավալի է: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ այդ փոխհրաձգությունների ժամանակ բոլորովին կողմնակի անձիք են տուժել»:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 14-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ արձակվել են կրակոցներ, որոնց հետևանքով սպանվել է երեք անձ` «Երրորդմասցի Լյովիկ» մականունով հայտնի քրեական հեղինակություն, 43-ամյա Լևոն Ղազարյանը, 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանն ու 30-ամյա Մեսրոպ Նազարյանցը:

Դեպքի վերաբերյալ փորձեցինք զրուցել նաև Սերգեյ Գալոյանի հետ, ով հայտնի է քրեական հեղինակությունների և քրեական աշխարհի վերաբերյալ իր աշխատանքներով: Սակայն վերջինս ասաց, թե արդեն 4-5 օր է Գյումրիում է, և դեպքի մասին կխոսի միայն Երևան վերադառնալուց ու դեպքի վերաբերյալ որոշակի մանրմասներ ճշտելուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել