Քրեակատարողական հիմնարկներում հայտարարվում է աշխատանքի ընդունելություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հայտարարում է Երևան քաղաքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում տեղակայված քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններում աշխատանքի ընդունելություն:
Ընդունվելու համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, ովքեր.
• Անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի ներկայացուցիչների և արական սեռի այն քաղաքացիների, որոնք «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից),
• Տիրապետում են հայերենին, մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող են կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները,
• Դատական կարգով չեն զրկվել քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, չեն դատապարտվել:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-46-20):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել