Վալերի Պերմյակովին հանրային պաշտպան են տրամադրել

Երեկ Վալերի Պերմյակովին տրամադրել են հանրային պաշտպան: ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանն Իրավաբան.netին փոխանցեց, որ երեկ կեսoրից հետո ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի որոշման հիվան վրա Հանրային պաշպանի գրասենյակը ռուս զինծառայողների իրավունքների պաշտպանության նպատակով նրան տրամադրել է հանրային պաշտպան: Թե ով է Վալերի Պերմյակովի հանրային պաշտպանը, ՓՊ մամուլի քարտուղարը չմանրամասնեց:

Հիշեցնենք` երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մամուլի ասուլիսի, այնուհետև Շիրակի մարզի դատախազության դիմաց հայտարարում էր, որ Վալերի Պերմյակովը հարցաքննվում է քննիչների կողմից: ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել ռուս զինծառայողին որպես մեղադրյալ ներգրավվելու վերաբերյալ, սակայն մեղադրանք առաջադրելու մասին պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել