Վալերի Պերմյակովը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում. Գևորգ Կոստանյան

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում: Քիչ առաջ այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` Գյումրիում տեղի ունեցած սպանության հարցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությունից հետո:

Ինչպես նշեց պարոն Կոստանյանը, հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, և մենք՝ բոլորս, կտեսենք ու հնարավորություն կունենանք հետևել պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացին:

ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը  վաղը ժամը 10-ին մեկնելու է Գյումրի, որտեղ կներկայացնի ամբողջ տեղեկատվությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել