Վարչական վարույթներ չեն իրականացվի՝ ավտոճանապարհների փակ լինելու պատճառով. Մաքսային ծառայությունը տեղեկացնում է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ՀՀ ֆինանսների նախարությունը տեղեկացնում է. ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ և ավտոմեքենաներ տեղափոխած այն անձինք, ովքեր նշված ավտոճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողացել կատարել իրենց մաքսային պարտավորությունները և այդ կապակցությամբ պարտավորության կատարման ժամկետում դիմել են ՀՀ մաքսային մարմիններին, նրանց նկատմամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվի: Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 274-րդ հոդվածի 1-ին մասի վերոհիշյալ պարտավորության խախտման դեպքով նրանց նկատմամբ չի սկսվի վարչական վարույթ, իսկ սկսած վարչական վարույթները կկարճվեն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Մաքսային ծառայության պաշտոնական կայքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել