Տեղեկատվություն ԵՏՄ տարածքում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների համար

2015թ. հունվարի  2-ից  սկսած, Եվրասիական տնտեսա­կան միության  (այսուհետ` ԵՏՄ)  անդամ պետություններում (Բելոռուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն)  աշխատելու համար  ՀՀ  քաղաքացիներից  չի  պահանջվում  ունենալ   թույլատվական բնույթի   որևէ  փաստաթուղթ, այդ  թվում  և պատենտ: Այսմասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայությունը:

Միևնույն ժամանակ, ԵՏՄ  անդամ պետություններում  օրինական աշխատելու  և գտնվելու համար  անհրաժեշտ  է  ունենալ  գործատուի  հետ  կնքված  աշխատանքային  կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) : Ընդ  որում որպես գործատու կարող  են հանդես գալ նաև  ֆիզիկական անձինք:

ԵՏՄ  անդամ  պետությունների  տարածքում  ՀՀ  քաղաքացի  աշխատանքային  միգրանտների և  նրանց  ընտանիքների անդամների ժամանակավոր գտնվելու (բնակության) ժամկետը որոշվում  է պայմանագրի գործողության ժամկետով:   Ընդ  որում     պայմանագրում նշված  ժամանակահատվածում  ինչպես  աշխատանքային  միգրանտը, այնպես  էլ  նրա  ընտանիքի  անդամները   կարող  են  ցանակացած անգամ և ցանակացած ժամկետով դուրս գալ և   կրկին  վերադառնալ  տվյալ  երկիր:

Աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից սկսած 90–օրյա ժամկետը լրանալուց հետո  պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ՀՀ  քաղաքացի  աշխատանքային  միգրանտն  իրավունք ունի 15 օրվա ընթացքում կնքել նոր պայմանագիր՝ առանց աշխատանքի տեղավորման պետության տարածքից դուրս գալու:

Այն  դեպքերում   երբ   աշխատանքային  միգրանտն  ունի   ուժի  մեջ  գտնվող  աշխատանքի  թույլտվություն  կամ պատենտ,   նա  կարող  է  սպասել  մինչև    այդ   փաստաթղթերի  ժամկետի  ավարտը,  որից  հետո գործատուի  հետ  պայմանագիր կնքել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել