Ռուբլին անկում է ապրում, մյուս փոխարժեքներն աճ են գրանցել. ԿԲ տվյալները

Հունվարի 13-ին` ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Համաձայն ԿԲ տվյալների` բարձրացում է նկատվել բոլոր փոխարժեքներում, բացի ռուբլուց: Այսպես` ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը երեկվա դրությամբ բարձրացել է 2.11 դրամով` դառնալով 477.04 դրամ, Եվրոն դարձել է 563.34 դրամ, այն աճ է արձանագրել 2.26 դրամով, նվազում է գրանցել միայն ռուբլու փոխարժեքը` այն կազմում է 7.33 դրամ, երեկ ռուբլու փոխարժեքը 7.58 դրամ էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել