Վահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Երկարատև և ծանր հիվանդությունից հետո մահացել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանը: 

ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել