Երդվեցին հավատարմորեն ծառայել ՀՀ ժողովրդին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ պետական ծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: 
Վերջերս բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձինք, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների համաձայն, առաջին անգամ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ երդում տվեցին: Այս մասին հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մասնավորապես` Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության գնդապետ Կարեն Ֆրիկի Կարապետյանը, Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Վարուժան Զալիկոյի Ղահրամանյանը, Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ, արդարադատության մայոր Սերգեյ Գագիկի Առաքելյանը, արդարադատության կապիտան Սմբատ Ատոմի Մխիթարյանը, Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ, արդարադատության ավագ լեյտենանտ Նիկոլայ Գագիկի Բարսեղյանը և Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, արդարադատության մայոր Գուրգեն Համոյի Հակոբյանը երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգը, անվտանգությունն ու սահմանադրական կարգը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը շնորհավորեց նորանշանակ պետական ծառայողներին, մաղթեց արգասաբեր աշխատանք` հանուն օրենքի գերակայության ապահովման և հույս հայտնեց, որ վերջիններս արժանապատվորեն կպահպանեն երդման տեսքստում հնչեցրած բոլոր խոստումները:

Լուսանկարը՝ investigatory.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել