Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրել է հրամանագիր Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին Փառքի շքանշանով պարգևատրելու մասին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից: Հրամանագրում, մասնավորապես, նշված է. «Հիմք ընդունելով «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով ՙՀայաստանի Հանրապետության պետական պարգների և պատվավոր կոչումների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի առթիվ և ի նշանավորումն հայ-սերբական ավանդական բարեկամության՝ Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին պարգևատրել Փառքի շքանշանով»: