Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին և նրա գլխավորած թիմին համատեղ աշխատանքի համար։
Այս կարճ ժամանակահատվածում մեր նախարարին հաջողվել է իր շուրջը համախմբել դինամիկ, փորձառու և երկրի խնդիրներով անկեղծորեն մտահոգ պրոֆեսիոնալների, որոնք անկասկած հաջողությամբ կլուծեն իրենց առջև դրված խնդիրները։
Նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարումս առավելապես պայմանավորված է մասնագիտական հետագա զարգացումս ավելի արդյունավետ հունով տանելու արդարացված և լեգիտիմ ցանկությամբ։ Իմ գործընկերներին մաղթում եմ անսպառ էներգիա և արդյունավետ աշխատանք։
Գրառումը` Արտյոմ Գեղամյանի ֆեյսբուքյան էջից: