ՏԻՄ հերթական ընտրություններ 2014 թ. հոկտեմբերի 19-ին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Վայոց ձորի մարզերի թվով 14 համայնքներում 2014 թվականի հոկտեմբերի 19-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 8-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 6-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 1-ական,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 1-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 1-ական,
«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 1-ական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել