Սեպտեմբերի 4-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 303-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի քննարկումը: Նախագիծը նախատեսում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 303-Ն որոշմամբ հաստատված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի 5-րդ կետում փոխել միջոցառման համար սահմանված վերջնաժամկետը: Նախատեսվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելումն ապահովելու նպատակով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու և նոր օրենսդրական մոտեցումներ ներդնելու հնարավորությունները քննարկելու անհրաժեշտությամբ:
Մանրամասները՝ ՀՀ Կառավարության կայքում: