ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Սեպտեմբերի 4-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 303-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի քննարկումը: Նախագիծը նախատեսում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը  հաստատելու մասին» N 303-Ն որոշմամբ հաստատված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի 5-րդ կետում փոխել միջոցառման համար սահմանված վերջնաժամկետը: Նախատեսվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելումն ապահովելու նպատակով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու և նոր օրենսդրական մոտեցումներ ներդնելու հնարավորությունները քննարկելու անհրաժեշտությամբ:

Մանրամասները՝ ՀՀ Կառավարության կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել