Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության նոր պետ է նշանակել:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ կետը և 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը`
Մակար Ղամբարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ»։