Այսօր տեղի է ունեցել Նոտարական պալատի ընդհանուր ժողովը, որի ժամանակ ընտրվել է ՀՀ նոտարական պալատի նոր նախագահ։ Իրավաբան.net-ի տեղեկություններով՝ ՀՀ նոտարական պալատի նոր նախագահ է ընտրվել Կենտրոն տարածքի նոտարական գրասենյակի նոտար Հասմիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ մինչև նոր նշանակումը պալատի նախագահն էր Վանաձոր տարածքի նոտարական գրասենյակի նոտար Մամիկոն Ասլանյանը։