Հարգելի փաստաբաններ,
2013թ. դեկտեմբեր ամսից ՀՀ Փաստաբանների պալատը անդամակցում է Փաստաբանների Միջազգային Միությանը (Union Internationale des Avocats): Միությունը հանդիսանում է փաստաբաններին միավորող առաջին միջազգային կառույցը (ստեղծվել է 1927թ.) և միավորում է շուրջ 110 երկրներ ներկայացնող մոտ 2000 անհատ փաստաբաններ և 200 փաստաբանական միություններ և ասոցիացիաներ:
Սույն թվականի հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 2-ը Իտալիայի Հանրապետության Ֆլորենցիա քաղաքում տեղի է ունենալու Փաստաբանների Միջազգային Միության 58-րդ տարեկան համաժողովը հետևյալ թեմաների շուրջ՝
• կրեատիվության պաշտպանությունը.
• արվեստի իրավունք (Art Law).
• նորաձևության իրավունք.
• դիզայնի իրավունք.
ՀՀ փաստաբանների պալատը ուրախ է տեղեկացնելու որ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել համաժողովին նախապես՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը գրացնվելու դեպքում:
Մասնակցելու վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները կարող եք ստանալ այցելելով www.uianet.org կայք:
Հ.Գ. Տեղեկացնում ենք նաև, որ բոլոր ծախսերը հոգալու է անձամբ փաստաբանը:
ՀՀ փաստաբանների պալատի
մամուլի ծառայություն