Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ հաստատվել է ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կառուցվածքը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 612-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կառուցվածքը` համաձայն հավելվածի»:
Նշենք, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: