ՀՀ ոստիկանությունը մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին տեղեկացնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.5 հոդվածով սահմանված` «Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիա տալու և դրա ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը» վճարելու համար բացված են հետևյալ գանձապետական հաշիվները.
1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա տրամադրելու համար` 9 0 0 0 0 5 1 6 8 5 2 2 (167)
2. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիան վերաձևակերպելու կամ կրկնօրինակը տալու համար ` 9 0 0 0 0 5 1 6 8 5 1 4 (167):
Ծանոթություն. Հաշվեհամարների վերջին (167) թիվը ստացողի` ՀՀ ոստիկանության կոդն է: