Թոշակառու կնոջը կողոպտել են, իսկ քննիչը հրաժարվել է քրեական գործ հարուցել. ՄԻՊ

Միայնակ թոշակառու, առաջին կարգի հաշմանդամ, բռնադատված քաղաքացին դիմել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով աջակցել, որ վերացվի քննիչի անարդար որոշումը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Թոշակառուն գալով տուն նկատել է, որ ամբողջ գույքը հանել են դուրս, իսկ բաճկոնի գրպանից գողացել 400 հազար դրամն ու 100 եվրոն, որոնք պահել էր իր հուղարկավորության ծախսերը հոգալու համար: Սակայն քննիչը որոշել է մերժել քրեական գործի հարուցումը՝ պատճառաբանելով, որ քննությամբ գողության մասին տվյալներ ձեռք չեն բերվել:

Պաշտպանը միայնակ թոշակառուի խնդրի մասին գրություն է ուղարկել գլխավոր դատախազին: Ի պատասխան՝ Պաշտպանին հայտնել են, որ թոշակառուի դիմումով Երևանի դատախազը վերացրել է քննիչի որոշումը և հարուցել է քրգործ: Թոշակառուին նաև պարզաբանել են, որ քննիչի անաչառությանը կասկածելու դեպքում կարող է բացարկ հայտնել վերջինին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել