Մեքենան էվակուատրի վրա՝ արագության գերազանցման ակտ է գալիս. ծառայողական քննություն է նշանակվել

Վահագն Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը.

Մեքենաս էվակուատրի վրա արագության գերազանցման ակտ է եկել:

Այս հարցի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Համացանցում քննարկվող՝ ավտոքարշակի միջոցով տեղափոխվող ավտոմոբիլի սեփականատիրոջը երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Նշված փաստով Ճանապարհային ոստիկանությունում հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում վարչական ակտը կբեկանվի, իսկ համապատասխան ծառայողը կենթարկվի կարգապահական տույժի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել