Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործը քննող դատավոր Լևոն Ավետիսյանը 2013 թվականի ընթացքում ունեցել է 13 միլիոն 206 հազար դրամի եկամուտ:
Նշված գումարից 6 միլիոն 691 հազար 611 դրամը վաստակել է որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, 5 միլիոն 14 հազար դրամը՝ կենսաթոշակ, իսկ 1 միլիոն 500 հազար դրամը ձեռք է բերել փոխառություններից(վարկեր): Ստացված փոխառություններից ձեռք է բերել նաև 10 հազար եվրո:
Հարկային տարվա սկզբում դատավորն ունեցել է 14 միլիոն 800 հազար դրամը, որը տարեվերջին դարձել է 10-ը միլիոն դրամ, ինչպես նաև 30 հազար դոլարը՝ 28 հազար դոլար:
Որպես փոխկապակցված անձինք իրենց գումարներն են հայտարարագրել նաև Լևոն Ավետիսյանի կինը՝ Սոֆիկ Գրիգորյանը և դուստրը՝ Անի Ավետիսյանը:
Դատավորի կինը նշել է ընդամենը 368 հազար 432 դրամ, որն ամբողջությամբ ստացել է որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ: Վերջինս հարկային տարվա սկզբում ունեցել է 37 հազար ռուսական ոռւբլի և 12-ը հազար դոլար, որը հարկային տարվա ավարտին մնացել է անփոփոխ:
Անի Ավետիսյանը ունեցել է 2 միլիոն 31 հազար դրամի եկամուտ, որը ձեռք է բերել որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, ինչպես նաև հայտարարագրված է 65 հազար դոլար՝ ստացված փոխառություն: