Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ցավակցել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի հարազատներին և ողջ թատերասեր հասարակությանը՝ նրա մահվան կապակցությամբ: Ցավակության մեջ մասնավորապես ասվում է.
«Մեծ ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Անվիճելի է, որ նրա շնորհիվ հայ թատերարվեստն առավել գունեղ ու կենդանի դարձավ: Սվետլանա Գրիգորյանի անզուգական խաղն ու հանդիսատեսին կլանելու անբռնազբոս էներգիան չէր խամրում անգամ հեռուստաթատրոնի ժանրում: Ես 80-ականների այն երիտասարդներից եմ, ովքեր անհամբերությամբ սպասում էին Կարպ Խաչվանքյան-Սվետլանա Գրիգորյան կատարյալ տանդեմի հերթական հաջողված ներկայացմանը: ԻՄ և ՀՀ արդարադատության նախարարության անունից ցավակցում եմ տիկին Սվետլանայի հարազատներին և ողջ թատերասեր հասարակությանը»: