Ձերբակալվածին կացարանում թույլատրվում են տեսակցություններ` առանց դրանց թվի և տևողության սահմանափակման: Տեսակցության անվտանգությունն ապահովելու նպատակով կացարանի ծառայողների կողմից իրականացվում է տեսողական հսկողություն:
Տեսակցող անձը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, իսկ տեսակցող անձանց վերաբերյալ վարվում է հաշվառման մատյան:
Բացի տեսակցություններից` կացարանի պետի սահմանած ժամանակացույցի հիման վրաձերբակալվածներն օգտվում են հեռախոսազրույցներ ունենալու իրենց իրավունքից` ներառյալ միջքաղաքային զանգերը:
Հեռախոսային խոսակցության դիմաց վճարումները, գործող սակագներին համապատասխան, կատարվում են ձերբակալվածի հաշվին: