Մայիսի 8-ին, ժամը 20.30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1989 թ. ծնված Գևորգ Ս.-ն: Ոստիկանության կայքի փոխանցմամբ` նա 2013 թ. մայիսի 22-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Գևորգ Ս.-ն փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին: